ՍԴՀԿ
0
Վերբեռնում․․․

Հավատարիմ գաղափարին այսօր և ընդմիշտ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որը հիմնադրվեց 1887թ. Ավետիս Նազարբեկյանի, Մարո Վարդանյան-Նազարբեկյանի, Գաբրիել Կաֆյանի, Ռուբեն Խանազատյանի և այլ առաջադեմ ուսանողների կողմից հայ իրականության մեջ առաջին ազգային քաղաքական և սոցիալիստական կուսակցությունն է:

Կուսակցությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կազմակերպչական կառույցները ստեղծել ողջ Հայաստանում, աշխարհի բազմաթիվ հայահոծ քաղաքներում: ՍԴՀԿ-ն անցել է ակտիվ գործողությունների և դարձել ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկն ու դրոշակակիրը: ՍԴՀԿ-ի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ են եղել Զեյթունի և Սասնո ապստամբությունները, Գում Գափուի և Բաբ Ալիի ցույցերը:

Երիտթուրքերի` իշխանության գալուց հետո, ՍԴՀԿ-ն անցել է օրինական գործունեության որպես ընդդիմադիր, սակայն վերջիններիս հայատյաց քաղաքականությունը ստիպեց կրկին զենք վերցնել և զինյալ պայքարի միջոցով հայ ազգի կյանքն ու իրավունքները պաշտպանել միայնակ, հաջողեց փրկել բազմաթիվ հայկական շրջանների բնակիչների ինքնապաշտպանական մարտեր կազմակերպելով: 1915թ.-ին սպանվում է կուսակցության ղեկավար մարմնի մի մասը, սուլթան Բայազետ հրապարակում կախաղան են հանվում հայ անմար հերոսները` որոնց թվում Փարամազը, Վանիկը, դոկտոր Բեննեն ՝ Էնվերին, Ջեմալին և Թալեաթին ոչնչացնելու ծրագրի մատնությամբ …

Մեծ Եղեռնից հետո Մայր կուսակցությունը շարունակում է իր պայքարն Սարդարապատում և Կիլիկիայում՝ ունենալով Հնչակյան 6-րդ կամավորական գունդը Ռուսական կայսրության բանակի կազմում և «Հայկական լեգիոն»-ը Ֆրանսիական բանակի կազմում…

...1990-ական թթ.-ներին ՍԴՀԿ մարտիկները «Փարամազ», «Մեծն Մուրադ» կուսակցության հովանու տակ գործող և այլ ջոկատների կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել Արցախյան ազատամարտում: Այսօր ՍԴՀԿ-ն ներկայացված է աշխարհի բոլոր հայաշատ երկրներում: ՍԴՀԿ-ի հովանավորության տակ գործում են բազմաթիվ դպրոցներ և վարժարաններ, մշակութային և բարեգործական կազմակերպություններ, լոբբիստական կառույցներ, երիտասարդական և մարզական, սկաուտական միություններ:

6-րդ
գունդ

Նկարի կենտրոնում պատկերված է Միքայել Սերյանը (Պանդուխտ)։

1917թ-ի սեպտեմբերին Թիֆլիսում տեղի է ունենում Հայ Ազգային Համախորհրդակցություն, որին մասնակցում է Պանդուխտը որպես 6-րդ գնդի ներկայացուցիչ: Թուրքական բանակներում դիմագրավելու համար Ազգային Բյուրոյի նախաձեռնությամբ Թիֆլիսում Զորավար Անդրանիկի հրամանատարության տակ կազմվում է զինվորական միավոր` Հայաստանի Երկրապահ Զորամասը (ՀԵԶ):

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն ազդարարում է, որ այն ազգային սոցիալ-դեմոկրատ կուսակցություն է, իր գաղափարախոսության հիմքը ազգային ընկերվարությունն է, որի պատմական հիմքերից են մի կողմից Միքայել Նալբանդյանի եւ Րաֆֆու ավանդած ուսմունքները, իսկ մեկ այլ կողմից մարքսիզմը (առայժմ բնության և հասարակության զարգացման օրենքներն ու օրինաչափությունները լուսաբանող միակ համապարփակ և գիտական աշխատությունը)։

Վերլուծելով հասարակական զարգացման նախորդ ողջ ժամանակաշրջանը, ՍԴՀԿ-ն գտնում է , որ հավատարիմ մնալով սոցիալիզմի գաղափարներին , անհրաժեշտ է ստեղծագործաբար և արդիականացված ըմբռնել ու կիրառել մարքսիզմի հիմնադրույթները, իրերին, երևությներին դիտել ժամանակի պահանջներով: Այս առումով, հնչակյանները մերժում են մարքսիստական գաղափարների բացարձակացումները, դոգմատիզմը, մերժում են արմատական ծայրահեղ գործելակերպը: ՍԴՀԿ-ի գաղափարախոսության անկյունաքարը իրավական պետության մեջ դեմոկրատական օրինականության սահմաններում անցկացվելիք բարեփոխումների`ռեֆորմների օգնությամբ ազգային ժողովրդավարական ընկերվարական հասարակարգին անցնելու դրույթն է , որը պետք է դրվի կուսակցության ռազմավարության հիմքում:

Այսօր սոցիալ-դեմոկրատական շարժումները առաջնորդելով ժողովրդական լայն զանգվածներին, այդ շարժումը նրանք դարձրել են ամենահզոր և հեղինակավոր քաղաքական ուժ ` բարեկեցիկ և առաջադեմ երկրների վերածելով իրենց հայրենի պետությունները, ինչպես Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան պետություններում և այլուր:

Համընդհանուր բարեկեցությունը, օրինականությունը, սոցիալական արդարությունը, ազատությունը, համերաշխությունը արդի սոցիալ-դեմոկրատիայի կարգախոսներն են, որոնք հոգեհարազատ են ՍԴՀԿ-ին և դրված են նրա գործունեության հիմքում:

***

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հայ ազգային-քաղաքական կուսակցություն է։ Հիմնադրվել է 1887-ի օգոստոսին, ժնևում։ Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ Ավետիս Նազարբեկ, Սաբո Վարդանյան, Քբիստափոր Օհանյան, Գաբրիել Կաֆյան, Ռուբեն Խանազատ, Գևորգ Ղարաջյան։ Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից էլ անվանումը)։ Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին տարատոհմիկ մտավորականությունը, արհեստավորները, գյուղացիները, նաև բանվորներ որոշ արդյունաբերական շրջաններում(կուսակցության ստեղծման տարիներին արդյունաբերությունը հայաբնակ հատվածում զարգացած չէր եւ բնակչության հիմնային մասն էր կազմում գյուղացիությունը) ։ Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Պարսկաստանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) այլուր։ Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցություները, Հնչակյան կուսակցությունը կարճ ժամանակում դարձավ ազտագրական շարժումների ավանգարդը։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը (Միքայել Նալբանդյան, Րաֆֆի) և ռուս դեմոկրատ Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլ» պարբերականի ("Колокол" հայերեն` «Հնչակ») գաղափարները, ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ հեռավոր նպատակ՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։ Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկական տիպի ազգային սոցիալիստական կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական(ընդունեցին հասարակության ռեֆորմներով վերափոխման հնարավորությունը) կուսակցության։ Հնչակյաններն առաջինը հայ հասարակությանը եւ Առաջավոր Ասիայի մյուս ազգերին ծանոթացրեցին ժամանակի սոցիալիստական մտքին։ Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը (Լոնդոնում)։ Ռուսական երեք հեղափոխությունների ընթացքում հնչակյան տեղական կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ-ի հետ։ Հնչակյանները, սակայն, դեմ էին Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների պարտվողական դիրքորոշմանը, ավելի ուշ Բրեստի հաշտությանը (1918)։ Կուսակցությունն ուներ իր կամավորական գնդերը որոնք կռվում էին կովկասյան ռազմաճակատում, ինչպես նաեւ կուսակցությունը մի շարք հայ երեւելիների հետ ստեղծել էր ֆրանսիական բանակի կազմում կռվող «Արեւելյան Լեգիոն»-ը, որը հետագայում վերանվանվեց «Հայկական Լեգիոն»-ի։ Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր եւ սոցիալիզմը։ XIX դ. 80 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։ Մեծ արձագանք են ունեցել հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին Կ. Պոլսում) ցույցերը, ելույթները, որոնք եղել են աննախադեպ Օսմանյան կայսրության մեջ։ 1894-ին Սասունում կազմակերպած զինված ելույթները թեպետ պարտություն են կրել, սակայն եվրոպական տերություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (հայտնի է 1895-ի «Մայիսյան բարենորոգումներ» անվամբ)։ 1890-ական թթ. կեսին, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակն է դարձել ոչ հայերի այլեւ հարեւանությամբ ապրող ցեղերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանաթյունը։ Նրանք ակտիվորեն կազմակրեպել, մասնակցել ու ղեկավարել են զինված ելույթներ, ինչպես Զեյթունում, Վանում, Սասունում։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, Հնչակյան կուսակցությունը փոխել է իր ծրագրային պահանջները, որդեգրել երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, առ ժամանակ հրաժարվել զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով։ Բայց շուտով սահմանադրական պատրանքներր ցրվել են, և ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները: Սակայն նրանք միայն մասամբ հասցրեցին հայ բնակչությանը նախապատրաստել ինքնապաշտպանության։ Երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին կախաղան հանեցին Կ. Պոլսում։ Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը։ Թուրքական աղբյուրները հղում անելով հնչակյան գաղափարաբանությանը հայտարարում էին, որ հայերը կոտորվում էին, քանի որ հայ էին, սոցիալիստ էին, քանի որ քրիստոնյա էին։ Չնայած դրան որոշ վայրերում նրանք կարողացել են կազմակերպել գինված դիմադրություն (1915-ի Մուսա լեռան հերոսամարտը, Ֆընտըճագի ինքնապաշտպանությունը, Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը եւ այլն), և հայ բնակչության մի մասը փրկվել է։ Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվարի 7-ին Փարիզում դիմել է աշխարհի հանրությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցել են ռուսական բանակի կազմում հայկական կամավորական գնդերի կազմակերպմանն ու գործունեությանը 1916-ին Ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվել է Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից։ 1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ 1920-ի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմակերպվել Հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ։ Դրանք անմիջապես ճնշվել են Ֆրանսիական իշխանությունների կողմից։ Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել ժամանակավոր կառավարությանը։ Կուսակցությունն ընդունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվել դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունել են այն)։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետրվարի 5-ի Հնչակյան կուսակցության մասին որոշմանը, ԽՍՀՄ տարածքում հնչակյան կագմակերպությունները լուծարվել են, մի մասը մտել ՌԿ(բ)Կ շարքերը։ Արտերկրի հնչակյան կազմակերպությունները սկզբում անվստահությամբ են վերաբերվել խորհրդային իշխանությանը, սակայն աստիճանաբար փոխել են իրենց դիրքորոշումը ելնելով «Բացի խորհրդային Հայաստանից մենք այլ հայրենիք չունենք» դիրքորոշումից։ 1920-ի դեկտեմբերին հնչակյանները հանդես են եկել Խորհրդային Հայաստանին օգնելու կոչով, դատապարտել 1921-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը: 1924-ին ՍԴՀԿ-ն որոշումներ է կայացրել Խորհրդային Հայաստանը ճանաչելու, III ինտերնացիոնալին աջակցելու, հակախորհրդային կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին։ Այս սկզբունքների վրա էլ կառուցել է իր գործունեությունը երկրորդ աշխարհամարտի (1939-45) տարիներին հնչակյանները պայքարել են ֆաշիզմի դեմ, նյութական և բարոյական օգնություն ցույց տվել խորհրդային ժողովրդին և կարմիր բանակին։ Հետպատերազմյան շրջանում շարունակել են դրվատել խորհրդային իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումները: Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գործունեության գլխավոր առանցքը եղել է հայապահպանությունը եւ սոցիալիստական գաղափարների քարոզչությունը։ Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներում կուսակցության ջանքերով հիմնվել և գործում են կրթական, մշակութային, մարզական-երիտասարդական հաստատություններ, կազմակերպություններ և ակումբներ։ ՍԴՀԿ հովանավորությամբ են գործում Նոր Սերունդ մշակութային միությունը, Հայ մարմնա-մարզական միությունը, որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում։ ՍԴՀԿ-ն հանդես է գալիս ազգային համերաշխության և միջկուսակցական համագործակցության դիրքերից, զորավիգ է Հայ առաքելական եկեղեցու միավորման գաղափարին։ Չնայած առանձին գաղութներում կուսակցության ազդեցության թուլացմանը՝ հնչակյանները շարունակում են ազգապահպան գործունեությունը։ 2001-ի ապրիլին Լառնակայամ (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը։ Ընդունելով «անկախ Հայաստանի պետականության իրավական իրողությունը և նրա տասնամյա գոյության դիմագրաված առարկայական դժվարությունները և գնահատելով իրարահաջորդ իշխանությունների դրական ճիգերով ձեռք բերված արդյունքները»՝ կու-սակցությունը միևնույն ժամանակ Հայաստանի ներկա վիճակը համարում է մտահոգիչ. «Քաղաքական կյանքը կընթանա դեպի լճացում, ուր հակաժողովրդավարական ձևերով մեկուսացումի և ապալրատվության կենթարկվեն ընդդիմադիր ձայները»։ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և ընկերային վիճակի ուղղակի հետևանք է համարվում արտագաղթը՝ «հայ ժոդովրդի և Հայաստանի առաջ ծառացած մեծագույն դժբախտությունը»։ Հնչակյան կուսակցության հովանավորությամբ են գործել մի շարք ինքնապաշտպանական ջոկատներ արցախյան ազատամարտի տարիներին, դրանք ունեցել են ինքնապաշտպանական գործողություններում առանցքային դեր։ Համագործակցել են Լեոնիդ Ազգալդյանի, Կարո Քահքեջյանի եւ այլոց հրամանատարությամբ այլ նշանավոր ջոկատների հետ։ Հնչակյանները շարունակում են Ղարաբաղի հարցի լուծման համար հիմք համարել ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը՝ ընդունելի գտնելով «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը կամ նրա անկախ կարգավիճակի ընդունումը»։ Կուսակցության համաշխարհային բարձրագույն գործադիր մարմինը կենտրոնական վարչությունն է, ատենապետն Է Համբիկ Սարաֆյանը, ատնադպիր Ալեքսան Քեոշքերյանը ։ 1991-ից փաստացի եւ 1992 թ-ից պետական գրանցմամբ Հայաստանում վերականգնվել է Սոցիալ-Սեմոկրատ Հնչակյան կասակցությունը եւ կազմում է համաշխարհային Հնչակյան ընտանիքի մաս հատուկ՝ Հայրենիքում գործողի կարգավիճակով։ Ատենապետն(նախագահն) է Ա. Կուպելյանը, Ատենադպիրը(Քարտուղար) Ռ. Կարապետյանը: ՍԴՀԿ-ն 133-ամյա իր գործունեության ընթացքում հրատարակել է պաշտոնաթերթեր ու հանդեսներ, որոնք լուսաբանել են կուսակցության գործունեությունը հայության ազգային-ազատագրական պայքարը, քարոզել թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման գաղափարը, արծարծել Հայկական հարցը, տեղեկություններ հաղորդել հայաբնակ գավառների բնակչության տնտեսական և քաղաքական կացության վերաբերյալ, հայ իրականության մեջ առաջին անգամ տարածել մարքսիստական և սոցիալիստական գաղափարներ։ Հայտնի հրատարակություններից են «Հնչակ» հասարակական-քաղաքական(1887-1915) և «Հնչակ» տեսական (1935-40) ամսաթերթերը, «Գաղափար» (1904) տեսական եռամսյա հանդեսը, «Հնչակյան մամուլ» քաղաքական, գիտական և գրական կիսամսյա թերթը, (1929-31), «Շարժում» շաբաթաթերթը (1937 91) եւ այլն։ Ներկայումս լույս են տեսնում «Արարատ» օրաթերթը (2001-ից շաբաթաթերթ, Բեյրութ), կուսակցության Արևմտյան Ամերիկայի կազմակերպության պաշտոնաթերթ «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) եւ այլն։ Հայաստանի անկախությունից ի վեր ՍԴՀԿ-ն ներկայացվածություն է ունեցել ՀՀ խորհրդարանում մինչ 2007 թվականը, իսկ մինչ օրս նրա գործունեությունը որոշ չափով փաթարվել է քաղաքական խոչնդոտների եւ ճնշումների պատճառով։ Գործում են կուսակցության hnchak.am եւ sdhp.net կայքերը։ Վերջին տարիներին Կուսակցության երիտասարդական միության ջանքերով վեր են հանվել պատմության դասագրքերում կեղծարարությունների հարցերը, միությունը հետեւողականորեն շարունակում է գնալ հարցի լուծման ճանապարհով։ 2018թ.-ի ներհայաստանյան իրադարձություններից հետո այն շարունակում է մնալ գաղափարական ընդդիմություն պետականամետ դիրքորոշմամբ։ Առաջիկայում նախատեսում է ձախակողմյան սոցիալիստական գաղափարների լայն տարածում եւ իրազեկում, ներկա քաղաքական դաշտում պասիվ կարգավիճակից անցում դեպի առավել գործնական քայլերը։

ՍԴՀԿ-ի սկզբունքները

Մեր սկզբունքներն են՝

Արդարություն

Ազատություն

Ազգայնություն, Հայրենասիրություն

Անվճար և հասանելի առողջապահություն

Իրավական և սոցիալական պետություն

Դեմոկրատիա, քաղաքական և գաղափարական բազմազանություն, բազմակարծություն

Տնտեսության բազմակացութաձևություն, սոցիալական ուղղուածության տնտեսություն, ճկուն տնտեսություն, ապակենտրոնացում

Պետական ընդհանուր ապահովություն

Սոցիալական համերաշխություն

Պետական-ազգային անվտանգություն

Անվճար և հասանելի կրթություն

Հավասարություն, էգալիտարիզմ

Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն

Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք

Արդարություն

Խոշոր ներդրումներով գործիչներ

Հնչակյան Կուսակցության հիմնադիրները

Owner Default

Նազարբեկ ( Ավետիս Նազարբեկյան )

1866 - 1866

Owner Default

Մարո Վարդանյան-Նազարբեկյան

1864 - 1864

Owner Default

Ռուբեն Խանազատյան

1862 - 1862

Owner Default

Գաբրիել Կաֆյան

1860 - 1860

Owner Default

Գևորգ Ղարաջյան

1861 - 1861

Owner Default

Քրիստափոր Օհանյան

1864 - 1864

Ֆիլմ Հնչակյան կուսակցության մասին

Ոլորիր
Կամ պահիր