Վերջին ժամանակներս Հասարակութեան մէջ մի կարծիք է շրջում, որ կարելի է բաւական տարածված կարծիք. Համարեը Այդ կարծիքն այն է, Թէ յեղափոխական ոյժերը պէտք է միանան։ Միութեան գաղափարն ինքն ըստ ինքեան սլէտք չսւնէ ո՛չ մի փաստաբանուԹեան։ Ամենքին Հասկանալի է, որ ազգի մեջ ցրված ոյժերի միացումով կարելի է աւելի մեծ զօրուԹեամբ գործել և աւելի ընդարձակ ու Հաստատուն յեղափոխական կազմակերպուԹիւն ունենալը Մենք մտադիր չենք այստեղ այդ կետի վրայ երկարօրէն ծանրանալ , որ կը լինի միայն աւելորդաբանուԹիւն։ Բայց մենք անՀրաժեշտ ենք Համարում պարզաբանել։ Թէ ինչ եղանակով կարող է միուԹիւն կայանալ և Թէ՝ ինչպիսի մարմիններ են կարող իրար հետ հետ միանալ։

           Որպէս ամեն մի Հասարակական գործիչ անՀատից, Նոյնպէս ևս առաւել մի յեղափոխական կուսակցուԹիւնից, երբ որ դրանք երևան են գալիս Հասարակական ասպարէզում, Հասարակութիւնը պէտք է պահանջէ, այսպես ասած, բացատրութիւն, Թէ ին՛չ Հիմունքների վրայ և ին՛չ սկզբունքներով մղված նա ասպարէզ է դուրս գալիս Հասարակական  ասպարէզը մի շուկա չէ, ուր ամեն, կարգի մարդիկ պօռում են հազար ու մի եղանակով ուր ամեն – մէկն իր գոռած խօսքերի պատասպանատուն չէ Հասրակութեան առջև , ուր թէ՝ խարդախութիւն, թէ երեսպաշտութիւն, թէ՝ այլ և այլ տգեղութիւններ գտնում են իրենց արտայայտութիւննեևը։  Հասարակական ասպարէզում գործիչները յայտնվում են հրապարակային արտայայտիչներ հասարակութեան ձգտումների, լինեն այդ ձգտումներն առաջադէմ, թէ յետադէմ, թէ պահպանողական կամ այլ գոյնի և զանազան հասարակական ուղղութիւններ միմեանց հետ շփվում են, միմեանց դեմ հակառակում են, միմեանց հետ ընդհարվում են և այդպիսով կրթիչ ու առաջնորդող դեր կատարում հասարակութեան համար և մի և նոյն ժամանակ նպաստում հասարակական խնդիրների լուծման ու երևոյթների լուսաբանութեան։ Հասարակական ասպարէզն այդպիսով յայտնվում է այն մեծ լսարանը, որտեղ հասարակութիւնը միջոց է ունենում ճանաչել և ըմբռնել իր կեանքն ամբողջութեամբ, իր դրութիւնը, իր հանրական պահանջները, իր ձգտումները, իր անցած ու անցնելիք ճանապարհները, մի խօսքով, հասարակութեան գիտակցութիւնն ու ինքնաճանաչութիւնն աւելի է զարգանում։

           Միանգամ այդպիսի մեծ ու եզակի դեր է կատարում հասարակական ասպարեզը, հետևաբար հասարակական զանազան կուսակցութիւններն ու գործիչները ևս պետք է համապատասխան լինեն այն կոչման, որ պահանջում է հասարակական ասպարէզը։ Եթէ նրանք չեն համապատասխանում այդ կոչման՝ նրանք հանդիսանում են վնասակար։

           Բայց երբ որ մի ճնշված ազգի ծոցում առաջանում է ազատվելու , ճնշման կապանքները կատարելու պահանջը այն ժամանակ այդ ազգի հասարակական ասպարէզում երևան են գալիս անկոչ, ինքնակոչ, անարժան, արժանաւոր, տգէտ, զարգացած, կեղծ, անկեղծ, մի խօսքով, ամեն կերպի ու ամեն գոյնի հասարակական գործիչներ ու կուսակցութիւններ։ Այդպիսի պղտոր ու դառն ժամանակ ճնշված ազգը միանգամից չէ կարողանում նրանց ճանաչել ու միմեանցից զանազանել։ կեանքի սուղ րօպէին, այսինքն այնպիսի ժամանակ, երբ ազատվելու ձգտումով ոգևորված՝ հասարակութիւնն իր հասարակական ընդդիմադրական մարմիններից յեղափոխական գործ է պահնջում և առաջին խօսքը, որ լինում է նրա կողմից, դա այն է՝ թէ կուսակցութիւնները վերանան ի մի ձուլվելով։ Դա հասկանալի է, սակայն միմայն հասկանալի և ո՛չ իրագործելի։ Արդեօք կարո՞ղ են երկու հակապատկեր ի մի ձուլվել . արդարը մեղաւորի, անկեղծը կեղծի, զարգացածւ տգէտի հետ միանալ ու միասին գործել կարո՞ղ են արդեօք։ Այդ Կէտն է ահա, որ հասարակութիւնը պետք է ըմբռնէ և անիմաստ ու զուր ջանքեր գործ չը դնէ այդպիսի « միութիւն» հաստատելու։ Դա միութիւն չի լինիլ այլ մի չարք երկպառակութիւնների աղբիւր, որ, պարզ բան է, միանգամայն կը վնասէ գործին։ Ի՞նչպես կարող է միանալ յայտնի սկզբունքներ ունեցող մարմինը մեկ ուրիշի հետ, որ կեղծիքը դարձրել է իր սկզբունքը։ Չէ՞ որ այնպիսի կուսակցութիւնները, այնպիսի գործիչները, որոնք չունեն ո՛չ սկզբունք, ո՛չ ծրագիր, ո՛չ ուղղութիւն, որոնք չը գիտեն ըմբռնել հասարակութեան կեանքի իմաստն ու նրա բնական ընթացքը, որոնք անկարող են լինել արտայայտիչ հասարակական ձգտումների - դրանք վնասակար են գործին։ Այդպիսի կուսակցութիւնները կամայ ակամայ պետք է դիմեն ամեն տեսակ անխոստովանելի միջոցների իրենց գոյութիւն պահպանելու համար և դրանց այդօրինակ ջանքերը երբեմն կարող են ջլատել հասարակութեան ոյժերը։ Այդպիսիների հետ անկեղծ ու սկզբունքների տեր կուսակցութիւնը միանալով, ամօթալի մահուան դատավճիռ տված կըլինի թէ՛ իր սկզբունքներին և թէ՛ իր անկեղծ գործունէութեան։ Հասարակութիւնը պետք է հասկանայ, որ այդպիսի զոհողութիւնը մեծ վնաս է գործին ։

Բայց, ուրեմն, ին՞չ հիման վրայ և ին՞չ կերպ պիտի լինի միութիւնը։

Երբ որ մի յեղափոխական կուսակցութիւն, մի յեղափոխական թերթ կայ հասարակակամ ասպարէզում, թէ այդ կուսակցութիւնը և թէ՛ այդ թերթին իրենց ուղղութեամբ պետք է ճնշված հասարակութիան դժգոհ, բողոքող տրամադրութեան տան որոշ արտայայտութիւն։ Բնականաբար՝ ճնշված ազգի այդ բողոքող տրամադրութիւնը ծագել է նոյն իսկ նրա կեանքի պայմաններից և անհատները, դրանց քարոզները, կամ գրականութիւնը չեն  այդ տրամադրութեան ստեղծողը։ Սակայն Յեղափոխական կուսակցութեան ու յեղափոխական թերթի աշխատութիւմմ ու դերը պետք է լինի գտնել այնպիսի որոշ հայեացքներ, այնպիսի որոշ սկզբունքներ, որ համապատասխան լինեն հասարակական բողոք տրամադրութեան ու նրա ձըգտումների էութեան։ Այն կերպով կուսակցութիւնն ու թերթը կը նպաստեն յեղափոխութեան նպատակի ու գործունէութեան ծրագիր որոշելուն ու կազմելուն։ Այդ հայեացքները և դրանցից առաջացած գործունէութեան ծրագիրը պէտքէ համապատասխան լինեն հասարակութեան կեանքի բնական պահանջներին, դրանց էութեան ու բնական ընթացքին, բնական ընթացքին, որ անգիտակցաբար կատարվում է հասարակութեան օրգանիզմի մէջ։ Եթէ այդպես լինեն, այն ժամանակ թէ՝ այդ հայեացքները և թէ՝ այդ ծրագիրը կունենան իրենց ազդեցութիւնը հասարակութեան ազատման գործի ամբողջ ընթացքի վրայ, նրանց ազդեցութիւնը կը տարածվէ նոյն իսկ ամբողջ ժողովրդի վրայ։ Բայց ազդեցութիւն ունենալու համար այդ հայեացքներն ու ծրագիրն անպատճառ պէտք է լինեն արտայայտութիւն հասարակական, սօցիալական մի որոշ թէօրիաի, որը մի կողմից գաղափար տար, թէ ինչն է կազմում ընդհանրութեան բարօրութիւնը, ինչն է յայտնվում աղբիւր ընդհանրութեան շահերի իրականացման, մի որոշ թէօրիաի, որը միւս կողմից կարող է լիներ հասարակութեան կրթված դասակարգի առաջադէմ ձգտումները միախառնել ժողովրդային ընդհանրութեան ձգտումների հետ։

Ահա այդ ժամանակ յեղափոխական թերթը կամ կուսակցութիւնն իր իսկական կոչման հաւատարիմ կը լինի. Գաղափարի, սկզբունքի ու ճշմարիտ գործունէութեան ներկայացուցիչ ու գործադրող կը լինի։ Նա կը լինի կարապետ հասարակակամ նոր հոսանքի։ Այդ կերպով յայտնի սկզբունք դաւանող և ուղղութիւն ունեցող կուսակցութիւնը կարող է միանալ միմիայն իր նման մեկ ուրիշ մարմնի հետ, յանուն մի և նոյն սկզբունքների ու նպատակների, որոնց իրականացման համար միակերպ անկեղծութեամբ ձգտում ու գործում են երկուսն էլ։ Այդ տեսակ կուսակցութիւններն, այո, պէտք է միանան, այո՛, պետք է համերաշխ դաշինքով գործեն և այն ժամանակ նրանք ընդունակ կը լինեն մեծամեծ գործեր անելու։

 

  • «Հնչակ»