Ահա արդեն վեց-եօթ տարի է, ինչ մեր ամեն կարգի թէ՛ ներքին և թէ՛ արտաքին թշնամիներն ու հակառակորդները չեն դադարում—մի կողմ թղնենք հնչակեանների գործունէութիւնը—մի շատ յայտնի կենդանիի երաժշտական ամեն ձայներով յարձակվել «Հնչակ»-ի քարոզած սկզբունքների, գաղափարների վրայ, մեր հասարակական թէօրիաների, դաւանանքի վրայ։ Եւ երբ պատասխան(՞) է ստանում՝--ափսո՚ս, որ մինչեւ իսկ ա՛յդ էլ առաջին տողերից—նրանց դատողութիւնների շարունակ(՞)- սովորական, հասարակ դատողութիւններ, (՞) շտապում են դիմել իրանց երկու սիրելի ու մշտական զենքերին—սուրբ տգիտութեան և քօղարկված (...aise foi)(՞)-ին, խարդախութեան։ Այդ զենքերից առաջինը նրանց թոյլ է տալիս միշտ ասել մեկ ամբողջ ամեն տեսակ երեւակայելի ու աներեւակայելի տգիտաբանությունների, այդուհանդերձ կարծելով միասնաբար, թէ իրանց ասածն իմաստութեան բուն աղբյուրիցն է։ Իսկ երկրորդ զէնքը նրանց միջոց է տալիս էլ մոլորեցնել (՞) այն տխմարներին, որոնք ականջ են դնում նրանց եւ այդ երկու զենքով միաժամանակ ամեն յարմար-անյամար պարագայից օգտվում են մեր դեմ յարձակւելու(՞) իրանցից աւելի տգէտներին, աղաւաղված, շինծու տարօրինակ, հրեշաւոր կերպարանքի տակ ներկայացնելով մեր սկզբունքներն ու գաղափարները։ Այդ անխելքների, այդ գաղափարների ըմբռնելն արդեն իսկ հակառակորդների մտաւոր կարողութիւնից շատ բարձր է, այդ գաղափարները նրանք չեն կարող հասկանալ այն սակաւն էլ, որ գուցէ կարողանային չեն ցանկանում հասկանալ։ Մարդիկ, որ կարդում են միայն իրենց սեփական անշնորհք ու ձանձրացուցիչ մրոտածնեը, իրանց այբ ու բէնն ու դպրոցական դասեր անեն միայն տէրտէրական ուցուցիչներից, և կամ լոկ մասնագիտական նեղ խեցիում ճնշել են իրանց ու մարդիկ, որ լոկ նախապաշարումներով լի ու խաւար(՞) կամ՝ շինծու ու անբովանդակ մի կեանքի մթնորում են կարողացել կազմել կիսատ-պռատ կարծիքներ եև՛ ո՛չ «է»-ի տեղը գիտեն և ո՛չ «այո»-ի—այդ մարդիկ են այդ հակառակորդները, որոնք սակայն գիտունի ու հանճարի տեղ են ծախում իրանց։ Տ(՞) պարտականութիւն է մատնանիշ անել այդ իրողութեան վրայ, մեր այդպիսի հասարակական գործիչներ ու մրոտողներ ունենալու վրայ և բոլորովին հետաքրքիր չէ այդպիսի հակառակորդների հետ գործ ունենալը։ Նրանք ողորմելի են։ Եւ այդ թզուկները, երեւի իրանց հսկայ ներկայացնելու մտքով, երբեմն-երբեմն ամեն ճիգ թափում են. . . ա՛հ, ո՛չ թէ քննելու, այլ գրիչի խուսափող ծայրով միայն շօշափելու մեր սկզբունքները—սօցիալիստական գաղափարը օրինակ, այսպէս—հրէշաւոր, անհեթեթ, չը փորձված, ցնորական գաղափար է սօցիալիզմը, միայն այդպես, այսինքն յարձակումով։ Բայց այդքանն էլ չէ խանգարում, որ նրանք այդ անմիտ արշաւանքում վայր ընկնեն և կոտրեն ու արիւնոտեն իրանց քթերը։ Այդ մարդիկը, որ իրանց ներկայացնում են գիտուն և յանդուգն յաւակնութիւն ունեն հասարակութեան առաջնորդներ կոչվելու, սօցիալիզմի մասին իրանց հասկացողութեամբ շատ ու շատ յետ են ոչ միայն եւրոպացի, այլ և այն Հայ բանւորից, որ գտնվում է Կովկասի, Եւրոպայի կամ Ամերիկայի որ և է գործարանական քաղաքում, այն բանուորից, որ լսել է սօցիալիզմի մասին եւ քիչ թէ շատ մտածել նրա վրայ։

           Ի՞նչ ենք ասում մենք, ի՞նչ է ասում գիտական սօցիալիզմը։

           Սօցիալիստական գաղափարն այս-ինչ կամ այն-ինչ մարդու գիւտ չէ, այս-ինչ ցանկութեան, այս-ինչ զգացման, այն-ինչ վերացական, բնազանցական փիլիսոփայութեան արդիւնքն չէ։ Սօցիալիստական գաղափարը գիտական արտայայտութիւնն է քաղաքակրթված ժողովրդների մէջ տիրող ներկայ իրականութեան, իրական կեանքի, մարդկային հասարակութեան ներկայ պատմական շրջանում գոյութիւն ունեցող տնտեսական կերպերի իմաստի ու առաջադիմական ընթացքի։ Սօցիալիստական գաղափարը գիտական եզրակացութիւնն է այն հետազօտութիւնների և քննութիւնների, որոնց ենթարկվել են զարգացած ժողովրդների տնտեսական, հասարակական, քաղաքական կեանքի բոլոր երւոյթները, ապրելու, աշխատելու, արդիւնաբերելու ձեւերն ու պայմանները՝ իրանց ամբողջ պատմութեան մէջ։ Դրական-գիտական մեթօդով արված այդ քննութիւններից ու հետազօտութիւններից առաջ են եկած որոշ եզրակացութիւններ։ Այդ եզրակացութիւնները պարզում են այն բնական առաջադիմական զարգացումն ու ընթացքը, որ ներկայումս կատարվում է քաղաքակրթված մարդկութեան հասարակական կեանքում։ Այդ եզրակացութիւնները միեւնոյն ժամանակ որոշում են, թէ կեանքի ինչ տեսակ կերպերի ու Պայմանների պետք է յանգէ ներկայ կեանքում տեղի ունեցող առաջադիմական բնական զարգացումն ու ընթացքը։ Արդէն ներկայումս կեանքի շատ ճիւղերում և գլխաւորապես նրա հիմնական, այն է արդիւնաբերական, ճիւղում սկսել են առաջանալ հարկաւոր տարրեր՝ դեպի կեանքի նոր պայմանների իրագործման տանող։ Այդ տարրերը բնական կերպով աւելի ու աւելի են զարդանալով, հիմնովին կերպարանափոխում են կեանքի ներկայ պայմանները և ստեղծում նոր պայմաններ ու կերպեր, որոնք, այդպիսով, ճակատագրական, անխուսափելի կերպով պետք է իրականանան և դառնան իշխող մօտ ապագայում։ Այդ ծագող կենսական ամեն ճիւղերի նոր պայմաններն ու կերպերն էլ իրանց էութեան ու բովանդակութեան իմաստով սօցիալիստական, հաւաքական համայնական են։ Այսպես սօցիալիստական կերպերը յայտնըվում են բնական յաջորդ կեանքի ներկայ՝ կապիտալական , բուրժուազական կոչված կերպերի, յայտնվում են այդ վերջին—բուրժուազական—կեանքի արգանդից ծնված։ Հետեւաբար, սօցիալիստական գաղափարն անգործ մնացած մի խելքի հնարած բան չէ, երեւակայութեան ցնորք չէ և ոչ էլ մարդկային կեանքի ՚թշուաութիւնները տեսնելուց միայն առաջ եկած լոկ մի բողոք։ Սօցիալիստական գաղափարը տնտեսական-հասարակական կեանքում ներկայումս կատարվող յայտնի էվօլիուցիայի, որոշ շրջանափոխութեան գիտական արտայայտութիւնն է, ներկայումս տեղի ունեցող տնտեսական-հասարակական կեանքի զարգացման ու առաջադիմութեան իմաստն է, էութիւնն է ։

           Սոյն յօդվածում մենք կաշխատենք ապացուցանել այդ։

           Ո՞ր մեկը նրանցից, որոնք գիտեն զգալ ու մտածել, դիտելով իրանց շրջապատող կեանքը՝ չեն տանջվել հետւեալ հարցերով—ինչու՞ համար գոյութիւն ունեն աղքատութիւնը, թշուառութիւնը մի կողմից և միւս կողմից հարստութիւնը, փարթամութիւնը, շահագործութիւնը։ Ինչու՞ համար այդ մեկը, որ աշխատում, քրտինք է թափում օրն ի բուն, ամեն օր սպառելով իր ֆիզիքական ոյժերը,--ինչու՞ այդ մեկը հազիւ կարողանում է լոկ մի խիստ անձուկ ապրուստի միջոցները հայթայթել, մինչդեռ այն միւսը, որ չէ աշխատում ֆիզիքապես ոչ գործարանում, ոչ հողի վրայ և ոչ էլ առհասարակ ուղեղով ուսման ու գիտութեան մեջ,--ինչու՞ այդ միւսը փարթամ ու լայն կերպով վայելում է առաջինի աշխատանքը, իր ձեռքն անցրած լինելով ամեն հարըստութիւն—դրամական ու իրական կապիտալներ՝ շահագործում է այն առաջինին, աշխատաւորին, դարձնում նրան իր գործիքը, իրը։ Մի՞թէ այդ երկուսն էլ միեւնոյն կենդանական ցեղից չե՞ն, մարդիկ չե՞ն, որ ծնված են մի-մի մօրից, ուրեմն միմեանց հաւասար իրանց ծնունդով։ Բայց հենց որ սկսում են շնչել ինչու՞ նրանցից մեկի վտիտ մարմինն ամփոփում են շքեղ օրօրօցում, թաւիշների, մետաքսների մեջ, մինչդեռ միւսինը փաթաթում ամեն տեսակ փալասներում։ Ինչու՞ համար գոյութիւն ունի այդ անհաւասարութիւնը ո՛չ թէ բնութիւնից, բնական օրէնքով, այլ առաջին շնչից յետոյ, սկսած օրօրօցից, մինչ-դեռ նրանք երկուսն էլ միւնոյն բնական ու հաւասար իրաւունքն ունեն ապրելու աճելու։ Եւ յետօյ, երբ այդ երկուսն էլ, մեծանալով բոլորովին տարբեր շրջաններում, ընկնում են կենսական ծովում, նրանցից մեկը, աշխատաւորի որդին, արդեն վաղուց, փոքրութիութեան հասակից ի վեր, վարում է աշխատաւորի չարքաշ կեանքը, ապրելով սեւ թշուառութեան ու զրկանքների մեջ մնալով անուս, տգէտ, օտար ամեն մտաւոր ու հոգեկան վայելքներին, որոնք անմատչելի են մնացել նրա համար։ Իսկ միւսը . . . օ՛, այս մեկը, մեծացած մի զեղխ կեանքի մթնոլորտում, որտեղ տիրում է նախապաշարում, շինծուութիւն, ինքնապաշտութիւն, կոյր ինքնաբաւականութիւն, այդ մեկին է վիճակված ճաշակել հանգստի և ամեն տեսակ հաճոյքների քաղցրութիւնը, ոչինչ չարտաբերել և վայելել ամեն բան։ Եւ սակայն բնականից այդ երկուսն էլ ծվեցան հաւասար։ Ինչու՞ հասարակութիւնը նրանց չը դրեց յար և նման պայմաններում հենց առաջին օրից, պայմաններ ո՛չ թէ թշուառ և ո՛չ փարթամ, այլ միակերպ բարեկեց։ Ինչու՞ չը տվեց նրանց երկուսին էլ կրթութեան և զարգացման մեկ ընդհանուր պայման, մեկ ընդհանուր մեկնման կետ. . . երկուսն էլ չե՞ն արդեօք քաղաքացի-անդամներ մարդկութեան, կոչված նրան ծառայելու, հետւաբար արժանի հանրութեան խնամքին, որ հասարակութեան պարտականութիւնն է։ Եւ եթե այդպիսի հաւասար ու բարերար, գիտութեան պահանջների համաձայն պայմաններ լինէին նրանց վրայ տարած խնամքի, նրանց կրթութեան, նրանց զարգացման պայմանները, ո՞վ կարող է չընդունել, որ նրանք երկուսն էլ կը լինէին արժանի իրանց մարդկային կոչման, ազնիւ զգացումներով ու մտքերով օժտված, ունենալով իրանց ձեռքին հաւասար զէնքեր ու համընթաց աշխատութիւն՝ իրանց ընդհանուր, այն է մարդկութեան, շահերի ու առաջադիմութեան համար։

           Ի՞նչ է պատճառը, որ կեանքում այդպես չէ, որ գոյութիւն ունի ծայրայեղ անհաւասարութիւնը, որ հասարակութիւնը բաժանված է ընդհանուր առմամբ երկու դասակարգի վրայ՝ շահերով իրար հակառակ եւ կենցաղով իրարից բոլորովին տարբեր – մեկն՝ աշխատաւոր և միւսը վայելող ու շահագործող. . . Եւ դարձեալ կայ սոյն հետեւեալ հարցը – ինչու՞ համար կան ամեն տեսակ անարդարութիւններ, ոճիրներ, վատութիւններ, պատերազմներ, և այլն։ Որո՞նք են վերջապէս այդ անհաւասարութեան և հասարակական բոլոր մնացած երեւոյթների սկզբնապատճառները և նրանց տեւողութեան պայմանները։

           Եւ այդ հարցերի առաջ մնում է չուրացած այն մեկը, որ միջոց չի ունեցել ուսումնասիրելու մարդկային հասարակութեան պատմական կեանքը և նրա զարգացման ընթացքը։ Նահապետական հին խելքերն այդ դէպքերում ամեն բան գցում են նախախնամութեան վրայ, և խեղճ ու անբաղդ Ադամի ու Եւայի մեղքերի վրայ, այդ նախախնամութեան, այդ մեղքերի մէջ տեսանելով առաջին ու վերջին պատասխանն իրանց հարցերի եւ այդ նահապետական խելքերը մտածում են, թէ իբր սկզբից ի վեր մարդկութեան մեջ գոյութիւն են ունեցել հարուստ ու աղքատ. Թէ այդպէս լինելով այժմ այդպէս էլ կը լինի միշտ. Թէ այդ է նախախնամութեան սահմանած օրէնքը։ Եւ այդ մեռելային համարումն օրինական ու յաւիտենական է համարում մարդկութեան ահագին մեծամասնութեան, այն է աշխատաւոր բազմութեան. նիւթական ստրկութիւն, թշուառութիւնը, չարատանջ կեանքն ու աշխատանքը սակաւաթիւ հարուստ ունեւոր դասակարգի օգտին, որն իշխող լինոլով նիւթականապէս, իշխող է հանդիսանում նաև հասարակական ու քաղաքական շրջաններում։ Եւ ունեւոր դասակարգը չարաչար օգտվում է այդ նահապետական տրամաբանությունից, որ ամբողջովին ծառայում է իր շահերին և յանուն քրիստոնէական վարդապետութեան՝ ամեն տեսակ եղանակներով երգում՝ իբրեւ քրիստոնէական սէրէնադ (ցայգերգ ) թշուառ բազմութեան ականջին-իմս է երկրային փառքն ու վայելքը, թող քեզ լինի երկնային արքայութիւնը. իմս է աշխատանքիդ արժեքը այդպէս է սահմանել նախախնամութիւնը։ Սքանչելի երգ աստուածավախ մի հոգու, այնպէս չէ . . . ի՜նչ հեգնիութիւն . . . բայց այդպես այդպէս չէն խօսում քննող զարգացած խելքերը. Որոնք հրաժարվել են այդ սոսկալի համոզումից, եթէ երբ և է ունէին։ Նրանք անարդար, անիմաստ, յոռի են գտնում այն, որ տգիտութիւուն ինչ-որ նախախնամութեան է վերագրել, կաշկանդելով մարդկային մտքի ազատ ու անկախ քննութիւնն ու ընթացքը, ցամաքեցնելով մարդկային նախաձեռնութեանը կերակրող աշխատաւր ընդհանրութեան կեանքի դժոխք լինելը, օրինական համարելով աշխարհումս հաստատված այն արքայութիւնը, որի մէջ վարում է իր կեանքն ունեւոր դասակարգը, դասակարգ չաշխատող, չարտադրող, վայելող, ուրիշի քրտինքով ապրող։ Եւ անկախ ու քննող խելքերը դարձնում են իրանց նայուածքը դեպի գիտութիւնը, միայն դեպի գիտութիւնը, որը՝ մարդկային հասարակութեան ամբողջ պատմական կեանքի ուսումնասիրութեամբ՝ նրանց պատասխանում է բոլորովին այլ կերպ։

           Թէ ինչպէ՛ս է նա պատասխանում, մենք կը խօսենք «Հնչակի» յաջորդ համարում

 

 

-  «Հնչակ», Եօթերորդ Տարի N 4, 20 Մարտ (Հ. Տ.) 1894

 

(՞) -բառերն անընթեռնելի են կամ մասամբ ընթեռնելի