Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպում, որի ժամանակ քննարկվել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը մասնակցել է նաև ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ Արսեն Կուպելյանը: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի և Հայաստանի շուրջ առաջացացած ներկա իրավճակը, նախկինում եղած բացթողումները և ապագա անելիքները։ ԵՒս մեկ անգամ փաստվել է հայ ժողովրդի հաղթելու վճռականությունը սանձազերծված պատերազմում։